Մեր մասին
Հրաչք օճառ և մաշկի խնամք- ը արտադրական և առևտրային առցանց հարթակ է, որը ստեղծվել է օճառագործների խմբի կողմից, ովքեր ունեն մեծ փորձ և 2017 թվականից գործունեություն են ծավալում օճառագործության շուկայում, սկսելով հոբիից մինչև մասնագիտացված օնլայն խանութ:
Ձեռագործ “Հրաչք օճառ”-ները պատրաստվում են միայն սերտաֆիկացված, գլիցիրինային կոսմետիկ օճառի հումքից, որն էլ ավելի է նպաստում մաշկի խնամքի բարելավմանը և փափկեցմանը: Հանդիսանալով Ռուսական Soaptima օճառի հումքի ներկրողը Հայստանում՝ Ձեզ ենք առաջարկում մատչելի, գեղեցիկ, տրամադրություն հաղորդող, մաշկի խնամքի անբաժանելի մասը կազմող օճառների լայն տեսականի: Ընդունվում են անհատական պատվերներ՝ ներառելով ցանկացած պատկերներով, լոգոտիպերով, գունային երանգներով, նախընտրելի անուշաբույրերով, ինչպես նաև անվանական օճառներ:
Մեր կարգախոսն է “Երբ օրն սկսվում է հաճելի բույրով և փափուկ ու մաքուր ձեռքերով”
Օճառ պատրաստելը հիանալի արվեստ և հոբի է, որի շնորհիվ կարող ես հաճելի անցկացնել ժամանակը, պատրաստել նվերներ ընկերներին, ընտանիքի անդամներին, երեխաներին ու հարազատներին՝ պարգևելով նրանց միայն սիրո և երջանկության պղպջակներ: Օճառներ պատրաստելու արվեստը ոչ միայն հետաքրքիր գործընթաց է, այլ նաև նորարարական գաղափար գումար աշխատելու համար, քանի որ հուշանվերների ձեռագործ օճառն ունի կայուն ժողովրդականություն:
Մեզ մոտ առկա են օճառագործության համար անհրաժեշտ օճառի հումք և նյութեր, որպես խթան և մոտիվացիա Ձեր ստեղծագործական աշխատանքի պղպջակային դրսևորման: Հրաչք օճառ և մաշկի խնամքը թևեր և նոր թարմություն կհաղորդի Ձեր գաղափարներին: